Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամենօրյա ռեժիմով միջազգային հանրությանը բացատրում էինք, որ շատ շուտով այդ գործընթացները կտեղափոխվեն Եվրոպա. «Հայաստանի Հանրապետություն»

Հոկտեմբեր 31,2020 07:45

Ֆրանսիայի Լիոն քաղաքում թուրքերի ու ադրբեջանցիների գիշերային երթը եւ դրան նախորդած հարձակումը մայրուղում խաղաղ ցույց անող հայերի վրա հաստատեցին այն կանխատեսումները, որոնք անում էին հայ եւ օտարերկրյա փորձագետներն արցախյան պատերազմի հենց առաջին օրերից:

Ամենօրյա ռեժիմով միջազգային հանրությանը բացատրում էինք, որ Արցախում պատերազմ հրահրելով եւ դրան անմիջական մասնակցություն ցուցաբերելով Թուրքիան լուծում է բացառապես իր ծավալապաշտական խնդիրները եւ որ շատ շուտով այդ գործընթացները կտեղափոխվեն Եվրոպա:

Հորդորում էինք չեզոք դիրք չբռնել հակամարտության հարցում եւ դատապարտել ագրեսիան: Տարածաշրջանի մյուս երկու պետությունները՝ Ռուսաստանն ու Իրանն արդեն անմիջականորեն զգում են Թուրքիայի քաղաքականության ազդեցությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031