Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթը ՀՀ դրոշը կբարձրացվի Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետարանի վրա

Հոկտեմբեր 31,2020 01:07

Հունաստանի Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհրդի բանաևը

Ի աջակցություն և ի համերաշխություն հայ ժողովրդին,

Ալեքսանդրուպոլիսի քաղաքապետն ու քաղաքային խորհուրդը՝ միաձայն դատապարտում են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական հարձակումն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության վրա և

Մեր ցավն ու անհանգստությունն ենք հայտնում մեր հայ եղբայրներին: Հայ ժողովրդի հետ մեզ կապում են ամուր և երկարամյա պատմական կապեր` քեմալիստական վարչակազմի կողմից հույների, հայերի և ասորիների նկատմամբ իրագործված ցեղասպանությունները:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը / Մինսկի խմբի միջնորդներին, ԵՄ-ին, ՄԱԿ-ին/ ստանձնել ցանկացած նախաձեռնություն անհապաղ դադարեցնելու կրակն ու կանխելու հայ ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունները, ինչպես նաև պահանջում ենք ողջ տարածաշրջանում բարգավաճման, զարգացման և խաղաղ գոյակցության համար անհապաղ գտնել փոխադարձ հարգանքի և հաշտեցման համատեղ ուղի՝ հարգելով միջազգային իրավունքի նորմերը հարգող բոլոր ժողովուրդների մարդու իրավունքները:

Ուստի, որպեսզի ամբողջովին ըմբռնելի լինի հայ ժողովրդի նկատմամբ համերաշխությունը, քաղաքային խորհուրդը որոշում է.

Հաջորդ 5 ամիսների ընթացքում, յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ բարձրացնել հայկական դրոշը քաղաքի քաղաքապետարանի վրա` Հունաստանի և ԵՄ դրոշի կողքին:

Բանաձև Հունաստանի Ալեքսանդրուպոլիսի քաղաքային խորհրդի Ի աջակցություն և ի համերաշխություն հայ...

Posted by Union of Greek Communities of Armenia on 2020 թ. հոկտեմբերի 30, ուրբաթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031