Գլենդել քաղաքում բնակվող հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը որոշել է հայրենիքին օգնել նկարելով։ Նա 12 կտավ է վաճառել և հասույթը՝ 33 հազար դոլարը, փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
«Բոլոր նկարներս պատրաստ եմ տալ, միայն թե մի բանով կարողանամ օգտակար լինել իմ երկրին։ Ցուցահանդեսը կազմակերպել ենք 4 օրում, հրավիրել էինք համահայկական հիմնադրամի ներկայացուցիչներին», – «Հայերն այսօրի» հետ զրույցում պատմել է նկարիչը։
Նիկոլ Աղաբաբյանը կարծում է, որ ակցիան ազդակ կարող է լինել մյուս նկարիչների, արվեստագետների համար, որպեսզի հնարավորինս կարողանան աջակցել Հայաստանին և Արցախին։
«Պիտի գնանք սահման՝ մտքով, փողով, ֆիզիկապես։ Եթե հիմա հաղթանակած դուրս եկանք, հաղթանակած կլինենք ամբողջ տարածաշրջանում և մեզ հետ ուժի դիրքերից այլևս ոչ ոք չի համարձակվի խոսել», – ասել է Աղաբաբյանը։
Կարդացեք նաև
Գեղանկարիչը համոզված է՝ նախաձեռնությունը շարունակվելու է։ Որոշել են հետագայում կրկին ցուցահանդեսներ կազմակերպել և հասույթը փոխանցել հիմնադրամին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի
սփյուռքի բաժին
«Հայերն այսօր»