Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսնենք, թե արդյոք իրավիճակը մի փոքր կկայունանա». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

Հոկտեմբեր 30,2020 21:30

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի անդրադարձը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը

Հոկտեմբերի 26-ին Բրյուսելում ռումինացի լրագրողների հետ կայացած առցանց ճեպազրույցի ժամանակ Ռումինիայի նախկին ԱԳ նախարար, ներկայումս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջեոանան (Mircea Geoană) անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Միրչեա Ջեոանան իր խոսքում նշել է, որ Մինսկի խումբը, որը ԵԱՀԿ շրջանակներում հստակ իրավասություն ունի Լեռնային Ղարաբաղի հարցում, միջնորդություն է իրականացնում: Կրկնելով իրավիճակը մեղմելուն միտված իր կոչը՝ ուղղված բոլոր ուժերին՝ ներառյալ նրանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա, նա հավելել է. «Տեսնենք, թե արդյոք իրավիճակը մի փոքր կկայունանա»:

Նա նաև նշել է, որ այն հակամարտությունները, որոնք ավելի բարդ աշխարհաքաղաքական համատեքստում համարվում են սառեցված, կարող են հանկարծ թեժանալ և վերածվել բացահայտ բախումների:

Ըստ Մ․ Ջեոանայի, դա զգոն լինելու դաս և կոչ է սառեցված հակամարտությունների համատեքստում, որոնք, ցավոք, մեծ թիվ են կազմում նախկին Խորհրդային կայսրության տարածքում և շատ կարևոր են եվրոպական անվտանգության համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031