Ներկայիս Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերիհիսար շրջանում 7․0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30-ին` տեղական ժամանակով ժամը 14։51-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 17․26 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Իզմիրին հարակից շրջաններում, Էգեյան և Մարմարա ծովերում, Ստամբուլում և Բուրսայում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ 21 շենք է փլուզվել։ Փլատակների տակից դուրս է բերվել Թուրքիայի ավելի քան 70 քաղաքացի։ Կա 202 վիրավոր և 6 զոհ։
Կարդացեք նաև
Երկրաշարժին անմիջապես հաջորդել է ցունամին։ Ջրով են ողողվել ափամերձ շրջանների որոշ փողոցներ։ Կարճ ժամանակ անց տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ 4․3 մագնիտուդ ուժգնությամբ։
Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:
Allahım sen koru #deprem #izmir pic.twitter.com/kcb9gjnNFZ
— Yiğit Morningstar (@yigitbayraktar) October 30, 2020