Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի ՍԴ-ն և Վենետիկի հանձնաժողովը ավանդաբար ունեցել են գերազանց հարաբերություններ

Հոկտեմբեր 30,2020 20:02

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը

2020 թվականի հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպայի Խորհրդի «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Ջիաննի Բուքիքիոն։

«Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ նոր պաշտոնում՝ Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հայաստանի սահմանադրական դատարանը և Վենետիկի հանձնաժողովը ավանդաբար ունեցել են գերազանց հարաբերություններ և Ձեր դատարանը մասնակցում է մեր «Սահմանադրական արդարադատության միասնական խորհրդի» աշխատանքներին», – իր ուղերձում մասնավորապես նշում է Ջիաննի Բուքիքիոն։

Իր պատասխան նամակում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը բարձր է գնահատել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի դերը Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների շարունակական ամրապնդման նպատակով իրականացվող համապարփակ բարեփոխումներում։

«Վերահաստատում եմ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակելու Հայաստանի սահմանադրական դատարանի վճռականությունը և ակնկալում եմ, որ մոտ ապագայում կկարողանանք որակապես նոր լիցք հաղորդել մեր երկկողմանի գործակցության օրակարգին՝ միտված ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու իրավունքի գերակայության երաշխավորմանը», – հավելել է ՍԴ նախագահը։

ՍԴ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031