Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գործողությունների հետևանքով առաջ է գալիս Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտությունը. Ռուբեն Սարգսյան

Հոկտեմբեր 30,2020 19:03

«Եվս մեկ անգամ ստիպված ենք հիշեցնել, որ ԱՊՀ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է բարձրացվի և քննարկման ներկայացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ադրբեջանը փորձում է պարտադրել իր միակողմանի տեսակետները, որոնք խեղաթյուրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներ՝ ներառյալ ապատեղեկատվության և իրադարձությունների աղավաղված փաստերի տարածում: Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը սկզբունքորեն անընդունելի են»,- այս մասին հոկտեմբերի 29-ին Մինսկում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի հերթական՝ 33-րդ առցանց նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը՝ հակադարձելով նախորդիվ Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սախիլ Բաբաևի ելույթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումներին:

Նշենք, որ նիստին մասնակցել են ԱՊՀ մասնակից հանդիսացող երկրների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ:

Ռուբեն Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում, որն իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և ներգրավված օտարերկրյա գրոհայինների մասնակցությամբ.

«Ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև շարունակում է սադրիչ ռազմական գործողությունները՝ օգտագործելով ժամանակակից բոլոր տեսակի զենքերը` թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով և ռազմական հանցագործություններով: Այս գործողությունների հետևանքով առաջ է գալիս Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտությունը:

Հայաստանը հետևողականորեն պահպանում է հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, 17-ին և 26-ին ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը, որոնք համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների աջակցությամբ:

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական լուծումը բացառող դիրքերից` մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է:

Կոչ ենք անում Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային հրաժարվել իրենց ավանդական քաղաքականությունից՝ սաբոտաժի ենթարկելու միջազգային հանրության ջանքերը` ուղղված վերահսկվող հրադադարի ռեժիմի հաստատմանը, և մեղքը հայկական կողմի վրա բարդելու»,- իր ելույթում նշել է փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են, մասնավորապես, բնակչության զբաղվածության ապահովմանը, աշխատանքի պաշտպանությանը, ընտանիքին տրամադրվող պետական աջակցությանը, կյանքի որակի նորմատիվների մշակմանը և այլն:

Հանդիպման արդյունքում ընդունվել են ԱՊՀ շրջանակներում աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք որոշումներ:

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031