Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան պետք է վտարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից․ Բունդեսթագի պատգամավոր

Հոկտեմբեր 30,2020 18:30

Գերմանիայի խորհրդարանի Ձախերի կուսակցության պատգամավոր Գրեգորի Գիզին Բունդեսթագում ելույթի ժամանակ արտգործնախարար Հայկո Մաասին կոչ է արել հրաժարվել ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք դիրքորոշումից և հստակ տարբերակել գույները։

«Պարո՛ն նախարար, Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ մինչև վերջ պատերազմ է տանելու, այսինքն՝ դեմ է գնալու Մադրիդյան սկզբունքներին և առաջ է մղելու ռազմական նվաճումներով հարցը լուծելու տարբերակը։  Այս իրավիճակում անհնար է չեզոք մնալ։ Թուրքիան ոչ միայն զենք է ուղարկում Ադրբեջանին, այլ նաև վարձկաններ, ինչը պետք է միանշանակ դատապարտվի»,- հայտարարել է պատգամավորը։

Նա հիշեցրել է, որ Գերմանիան ճանաչել է 1915թ․ Հայոց ցեղասպանությունը և դրանում կա Գերմանիայի մեղքի բաժինը, ուստի չպետք է թույլ տալ, որ պատմությունը կրկնվի։

«Այնպիսի մի պետություն, ինչպիսին Թուրքիան է, որն արդեն մեկ անգամ ցեղասպանություն է գործել հայերի նկատմամբ, պետք է էթիկայից ելնելով՝ առնվազն ձեռնպահ մնա Հայաստանի մասնակցությամբ հակամարտություններից և գոնե չմասնակցի ևս մեկ անգամ հայերին ոչնչացնելուն։

Այստեղ չի կարելի չեզոք մնալ։ Քաղաքական լուծում գտնելու փորձերը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից տապալվել են։ Ես տեսել եմ հրապարակումներում, թե ինչպես են շղթայակապ երկու հայեր գնդակահարվում։ Սա ծանրագույն ռազմական հանցագործություն է, և անկախ իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են տեսանյութերի իսկությունը։

Պարո՛ն նախարար, ո՛չ, Դուք չեք կարող չեզոք մնալ Կիպրոսի հարցում, չեք կարող չեզոք մնալ Ղարաբաղի հարցում։ Դուք պետք է հստակ տարբերակեք գույներն ու դատապարտեք Թուրքիայի սադրանքները։ Դադարեցրե՛ք զենքի մատակարարումները Թուրքիային։ Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է վտարվի ԵԱՀԿ Մինսկի խմբից։ Նա այլևս այնտեղ անելիք չունի»,- ասել է Գրեգորի Գիզին։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031