Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղում խաղաղապահների մասին կարելի է խոսել երկու կողմերի համաձայնության դեպքում․ Պեսկով

Հոկտեմբեր 30,2020 16:58

Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման մասին կարելի է խոսել միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Telegraph-ի հետ զրույցում հայտարարել էր, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել լավագույն ելքը ստեղծված իրավիճակից:

«Մենք բազմիցս պատասխանել ենք նմանատիպ հարցերի: Ցանկացած խաղաղապահ ուժ բերվում է հակամարտության գոտի միայն երկու կողմերի համաձայնությամբ»,- ասել է Պեսկովը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031