Արցախի նախագահի խորհրդական, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Հակառակորդը շատ մեծ կորուստներ կրելով, կարծես թե նրա այդ հարձակողական թափը կոտրվում է: Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ տվյալ ժամանակահատվածը վճռական է: Առավել ևս, որ տեսնում ենք նաև դիվանագիտական դաշտում ջանքերի գերլարում, և տարբեր հզոր պետություններ իրենք քայլերն ակտիվացնում են:
Շատ վճռորոշ ժամանակ է պետք է դիմակայենք մինչև վերջ, որպեսզի արդեն քաղաքական գործընթացները որ սկսվեն, մենք ունենանք բավականին շահեկան դիրքեր»: