Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ մարմիններին և ինչպե՞ս պետք է դիմել մարդասիրական օգնություն ստանալու համար

Հոկտեմբեր 30,2020 16:26

Պատերազմական այս օրերին Հայաստանում շատ քաղաքացիներ են հետաքրքրված՝ ո՞ր գերատեսչությանը, ինչպե՞ս պետք է դիմել մարդասիրական օգնություն ստանալու համար: Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի նախագահ, CCAF-ի անդամ Կարեն Խուրշուդյանը «Հոդված 3» ակումբի՝ տեսակապի միջոցով անցկացված քննարկման ընթացքում հայտնեց՝ իրեն էլ Ֆրանսիայում են դիմում, հետաքրքրվում, ո՞ւր պետք է դիմել հումանիտար օգնություն Հայաստան ուղարկելու համար:

Հանդիպման ընթացքում այս առիթով պարզաբանում հնչեց. «Արտերկրից եկած աջակցությամբ հիմնականում զբաղվում են ԱԻՆ-ը, ՊՆ-ն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Ինչ վերաբերվում է տեղում սոցիալական աջակցություն ստանալու հարցին, ապա դրանով զբաղվում է սոցապ նախարարությունը. կոորդինացում է իրականացնում սննդի հետ կապված: Իսկ եթե քաղաքացիները կարիք ունեն հագուստի, ապա դրանով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները: Այսինքն, եթե անձը հագուստի կարիք ունի, պետք է դիմի իրենց համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ըստ պահանջի՝ կդիմեն ՀԿ-ներին և նրանցից կստանան աջակցություն»:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հավելեց. «Նշենք նաև առողջապահության նախարարության մեծ դերակատարությունը, քանի որ հումանիտար աջակցության մեծ մասը կապված է նաև այդ գերատեսչության հետ, և բեռներն էլ համապատասխանաբար հայտնվում են իրենց մոտ: Մենք հանդիսանում ենք կապող օղակ համայնքների և գերատեսչությունների միջև: Անձինք կարող են դիմել, մենք պատրաստ ենք նրանց աջակցել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031