Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակի հիվանդանոցում հնչած պայթյունից տուժածներ կամ վնասներ չկան. Վարդուհի Սիսակյան

Հոկտեմբեր 30,2020 16:17

Սպիտակի բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունից տուժածներ չկան։Այս մասին Aravot.am-ին ասաց բ/կ տնօրեն Վարդուհի Սիսակյանը։

«Պայթյուն եղել է ձայնով, բայց արդյունքում ոչինչ չի վնասվել: Անսարքության խնդիր է, թթվածնի մատակարարման սարքը 24 ժամ աշխատում է, մենք երկու թթվածին ունենք՝ գազային եւ հեղուկ, այսինքն` թթվածնի մատակարարումը չի դադարել, գազայինը վերջացել է, ավտոմատ հեղուկին է անցել։

Բոլոր մասնագետներն այստեղ են, խնդիր չկա»,- ասաց տնօրենը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Առավոտ». Քիչ առաջ ԱԻՆ-ը տարածեց հետեւյալ հաղորդագրությունը. «Հոկտեմբերի 30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ պայթյուն տեղի չի ունեցել, այլ վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան»:


Վարդուհի Սիսակյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031