Լրահոս
Օրվա լրահոսը

«1920թ.-ին Շուշիի ջրհորները լեցուն էին դիակներով». Արցախի կանայք Մեծ Բրիտանիային հիշեցնում են 100 տարի առաջ կատարվածը

Հոկտեմբեր 30,2020 14:45

«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամներն այսօր հերթական խաղաղ ցույցն իրականացրին Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանության առաջ՝ հիշեցնելով 1920թ. Շուշիի հայերի ջարդերը:

Նախաձեռնող խմբի անդամներից Լիանա Ադամյանը դիմեց Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը. «Գիտենք, որ գրասենյակում մարդ չկա, բայց աշխարհին ուզում ենք ասել՝ ձեւացնում եք, թե չեք լսում եւ չեք տեսնում մեզ, բայց դուք արյան մեջ եք թաթախված դեռեւս 1900-ական թվականների Շուշիի ցեղասպանությունից սկսած: Այսօր, երբ թշնամին Շուշիից հինգ կիլոմետրի վրա է, մեր նախնիների ոգիները մեզ հիշեցնում են հարյուր տարի առաջ տեղի ունեցածը, երբ օգնության են գալիս բրիտանական ջոկատները եւ տեղի ազգային խորհրդին հավաստիացնում, որ կարող են հանգիստ քնել եւ այդպես թուլացնում պաշտպանությունը Շուշիում: Մեր հարազատներն այդ ժամանակ կոտորվում են թուրքի ձեռքով: 600 հայ է մորթվել 1919թ.-ին, իսկ 1920թ.-ին Շուշիի ջրհորները լեցուն էին դիակներով: Մորթվեց 700 հայ եւ սա այն դեպքում, երբ բրիտանական սպայակազմը պատուհաններից նայում էր արյունոտ խրախճանքին եւ լռությամբ մասնակցում ոճրագործությանը: Բրիտանացիների նոր հրամանատարն այնուհետեւ զեկույցում գրում է, որ բրիտանացիների լռությամբ իրականացվեց թուրքերի կողմից ցեղասպանությունը: Մեծ Բրիտանիային կոչ ենք անում կրկին անգամ հանցագործ չդառնալ: Այսօր լռություն չենք հանդուրժելու»:

Ցույցի նախաձեռնողները կոչ արեցին ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը. «Արցախի ճանաչումը կարող է վերջ դնել Արցախում կատարվող ոճրագործությանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031