Ռուսաստանի արտգործնախարարությունը չի բացառել Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանների՝ Ռուսաստան ներթափանցելու վտանգը։
«Նման վտանգն, իհարկե, անհնար է բացառել», – «ՌԻԱ Նովոստի» -ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չկան: Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում` հնարավոր ռիսկերը։ Ռուսաստանի իրավապահ մարմիններն ուշադիր հետեւում են իրավիճակին», – ասել է Սիրոմոլոտովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ