Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագի պատգամավոր․ Թուրքիան պետք է հասկանա, որ մեր համբերությունն արդեն սպառվել է

Հոկտեմբեր 30,2020 14:24

Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Ադրբեջանին․ հստակ և բացարձակապես անկասկած է, որ այս ագրեսիան սկսել է Ադրբեջանը, և Իլհամ Ալիևը հայտարարում է, որ պատրաստ չի դադարեցնել մարտական գործողությունները։ Այս մասին Գերմանիայի Բունդեսթագում հայտարարել  է իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության» անդամ Յոհան Դավիդ Վադեփուլը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին անհապաղ համաձայնել հրադադարին և վերադառնալ բանակցություններին։ Միայն այն փաստը, որ Ադրբեջանն այս պահին  ռազմական ավելի լավ դիրքերում է, չի նշանակում, որ նա իրավունք ունի չարաշահել դա։ Ադրբեջանը պետք է իմանա, որ կորցնելու է ցանկացած աջակցություն Եվրոպական միությունից, եթե շարունակի հրաժարվել բանակցություններից»,- հայտարարել է պատգամավորը։

Անդրադառնալով Թուրքիայի դերին՝ պատգամավորը նշել է․ «Թուրքիան նույնպես պետք է հստակ ուղերձ ստանա։ Թուրքիան զանգվածային ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Ես հասկանում եմ, որ նրանք բարեկամական հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, սակայն մենք ՆԱՏՕ-ի անդամ երկրից ակնկալում ենք, որ նա դրական դերակատարում կունենա բանակցություններին վերադառնալու հարցում։ Թուրքիան պետք է հասկանա, որ  մեր համբերությունն այս հարցում արդեն սպառվել է»։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031