Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը ֆեյսբուքյան» էջի տեսաուղերձով այսօր հայտարարեց, որ իր նախորդ կոչին հավելում է ցանկանում անել:
«Աշխարհընկալման հարցեր կան: Որ ասում եմ՝ «ղարաբաղցին», դա նշանակում է նաեւ այն տղաները, որոնք Հայաստանից կամավոր եկել են այստեղ եւ մեր հետ միասին պատերազմում են: Ինչ-որ ես ասել եմ, վերաբերում է նաեւ իրենց: Երբեք տարանջատում չեմ էլ կարողացել պատկերացնել»,-նշեց Արկադի Կարապետյանը:
Նա հավելեց. «Ես մեծացել եմ, կարելի է ասել, Երեւանում եւ իմ մանկության ընկերների մեծ մասը երեւանցիներ են, որոնց հետ սովորել եմ: Ինձ համար տարբերություն չկա՝ հայը Երեւանի՞ց է, թե՞ Ղարաբաղից: Եվ երբ ես կոչ եմ անում օգնության գալ, օգնելը վերաբերում է նաեւ այն տղաներին, որոնք արդեն մեկ կամ կես ամիս է, ինչ այստեղ են»:
Կարդացեք նաև
Տեսաուղերձը վերնագրված է «այն մարդկանց համար, ովքեր ամեն ինչում փնտրում են պառակտում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ