Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ արդեն երրորդ օրն է մեր ժողովրդի համար ճակատագրական այս պահին առաջնագծի և զինվորին պաշտպանելու համար բեմում պատրաստվում են քողարկող ցանցեր:
Թատրոնի ամբողջ անձնակազմը 24-ժամյա ռեժիմով աշխատում է մի քանի հերթափոխով: Աշխատանքներին մասնակցում են նաև այս գործի գիտակ կամավորներ:
Թատրոնի տնօրենի առաջին տեղակալ Կարինե Կիրակոսյանի հավաստմամբ աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ քանի դեռ կա անհրաժեշտություն այս ձևով մեր քաջարի զինվորին աջակցություն ցուցաբերելու:
Լուսանկարներում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմն է:
Կարդացեք նաև