Ճապոնացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Տակահիրո Ակիբան, որ պատերազմը սկսվելուն պես իր զորակցությունն էր հայտնել Հայաստանին եւ Արցախին, ֆեյսբուքի իր էջում նոր գրառում է կատարել:
«Համերգ ունեցա Նագանո քաղաքում եւ որպես բիս կատարեցի Բաբաջանյանի «Էլեգիան»՝ ի հիշատակ զոհված հայ երիտասարդ զինվորների»,- գրել է Տակահիրո Ակիբան:
Համերգը կայացել է Նագանո քաղաքի գեղարվեստի թանգարանում:
Նշենք, որ Նագանոն գտնվում է Հոնսյու կղզու կենտրոնական մասում, կրթական և արդյունաբերական կենտրոն է: Նագանոն հատկապես միջազգային հռչակ ձեռք է բերել, երբ այնտեղ անցկացվել են 1998 ձմեռային Օլիմպիական խաղերը։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ դաշնակահարի ֆեյսբուքյան էջից