Իրանը շատ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտի Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման փաստից և իր անհանգստությունը փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին: Այդ մասին հայտարարեց Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին՝ Երևանում պատասխանելով «Ազատության» հարցին:
«Այո, շատ անհանգստացած ենք և մեր անհանգստությունը փոխանցել ենք Բաքվին, և ես քննարկում եմ ունեցել այս հակամարտությունում բոլոր ահաբեկչական խմբերի ներկայության մասին։ Սա անընդունելի է: Ես շատ արդյունավետ քննարկում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ», – ասաց Արաղչին Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:
«Ծավալուն քննարկում էր, շատ արդյունավետ, շատ օգտակար։ Ես կարծում եմ, որ հիմա մենք շատ լավ հասկանում ենք մեկս մյուսի մտահոգությունները և ավելի լավ ընկալում ունենք ապագայի հեռանկարների վերաբերյալ», – նշեց իրանցի բարձրաստիճան դիվանագետը:
Սարգիս ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարում՝ Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 30-ը հոկտեմբերի, 2020թ.
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: