Եվրախորհրդարանի առաջատար կուսակցությունները հինգշաբթի օրը հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմներ կիրառելու կոչով:
«Մենք խստորեն դատապարտում ենք նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը, կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն դադարեցնել ռազմական գործողությունները։ Մենք նաև կոչ ենք անում ներդնել հրադադարի պահպանման վերահսկման միջազգային արդյունավետ մեխանիզմ», – ասված է կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ