Լրահոս
Օրվա լրահոսը

Պատժելը և պատժի խստացումը հարցի լուծում չէ. առավել ևս, որ մեր իրականությունում նման հարց չկա. «Ժամանակ»

Հոկտեմբեր 30,2020 10:39

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:

Օրինակ՝ ռազմական դրության ժամանակ զորահավաքից խուսափելու համար նախատեսվում է 6-12 տարի ազատազրկում։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ կա օրինաչափություն, որ պատժի խստացումը չի բերում հանցագործությունների նվազեցման: «Որպես պատժի տեսակ ամենախիստ պատիժը մահապատիժն է, և պրակտիկան ցույց է տալիս, որ այն երկրները, որտեղ մահապատիժը որպես պատժի տեսակ կիրառվում է, չի բերում այն հանցագործությունների նվազեցմանը, որոնց դեպքում նախատեսված է մահապատիժ»,-ասաց իրավապաշտպանը՝ հավելելով. «Իհարկե կարող են ասել, որ ռազմական դրության պայմաններում, արտակարգ պայմաններում արտակարգ միջոցառումներ պետք են, կան հանցավոր արարքներ, որոնց ռազմական դրության պայմաններում պետք է ավելի խիստ մոտենալ։ Մասնավորապես անվտանգության նկատառումներից, ռազմական անվտանգության նկատառումներից ելնելով։ Բայց, այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներում արտակարգ միջոցառումները չպետք է լինեն միայն իրավական բնույթի։ Շատ կարևոր են գաղափարի շուրջ համախմբելուն ուղղված գործողությունները։

Այս խստացումները, իհարկե, իրավիճակով են պայմանավորված, բայց չգիտեմ, թե դա ինչ արդյունք կտա»։

Մեր զրուցակցի խոսքով՝ շատ կարևոր է սոցիալական աջակցությունը, այլ արտոնություններն ու երաշխիքները։ Շատ կարևոր է, որ պահպանվում է պատերազմին մասնակցողի աշխատավարձը։

Սաքունցի խոսքով՝ սա նպաստում է կամավորականների մոբիլիզացիային, քանի որ եթե նրա ընտանիքի սոցիալական խնդիրները լուծվում են, նա հանգիստ է լինում և առանց վարանելու կարող է մեկնել առաջնագիծ։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ պատժելը և պատժի խստացումը հարցի լուծում չէ և ճանապահ չէ։ Առավել ևս, որ մեր իրականությունում նման հարց չկա։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031