Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ երկրի համար զգալի գործ անող մարդիկ պետք է անընդհատ տան, բայց կարծիք հայտնելու իրավունք չունե՞ն. «Փաստ»

Հոկտեմբեր 30,2020 09:45

Երեկ «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել էր, որ վերակառուցելու է թուրք-ադրբեջանական հրոսակների ու հանցագործ ահաբեկիչների կողմից ռմբակոծված Ստեփանակերտի ծննդատունը:

Երեկ ողջ օրը բոլորը ծափահարում, ողջունում էին նրա քայլը, հպարտանում նրանով:

Այնինչ, նույն այդ ծափահարողների մեջ քիչ չեն նրանք, որոնք որոշ ժամանակ առաջ պատրաստ էին «բզկտել» Հայաստանի համար այդքան ներդրում ունեցող այդ մարդուն՝ կարծիք հայտնելու կամ երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու գրավի մի մասը վճարելու համար: Ամբոխի այդ նույն հոգեբանությամբ նախօրեին էլ սոցցանցերում ոմանք «բզիկ-բզիկ» էին անում «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի սեփականատեր Սերգեյ Համբարձումյանին, ինչ է թե նա «համարձակվել» էր սեփական կարծիքն ունենալ: Այնինչ, Մատենադարանի բացմանը կամ այլ բարեգործությունների ժամանակ պատրաստ էին աստվածացնել:

Ստացվում է, որ երկրի, ժողովրդի ու պետության համար զգալի գործ արած ու անող մարդիկ (ու սա շատերին է վերաբերում), կյանքի ճանապարհ անցած մարդիկ, մեծ փորձառություն ունեցող մարդիկ պետք է անընդհատ տան, բայց կարծիք ունենալու և հայտնելու իրավունք չունե՞ն:

Փոխարենը դրա իրավունքն ունեն բազմոցում հարմար նստածները, որ համակարգչի դիմաց հերոսներ են, սոցցանցերում (միայն սոցցանցերում) ինքնահաստատվում են, կարգադրում են կռվել, կրակել, գրավել Բաքուն, սովորեցնում են ինչպես բանակցել, ինչպես պատերազմել, ինչպես… ապրել, որոշում են՝ ով իրավունք ունի զբաղվել քաղաքականությամբ, ով՝ ոչ, ով իրավունք ունի կարծիք ունենալ, ով՝ ոչ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031