Նարեկ գյուղում հարազատ մոր սպանության մեջ կասկածվող որդին հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին Aravot.am-ին պատմեց Նարեկ գյուղի ղեկավար Գարուշ Հակոբյանը:
«Այդ տղան ամուսնացած է, չորս երեխա ունի: Հոգեբուժարանում է բուժվել, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող տղա է: Ապրում էր Այգեզարդ գյուղում: Մայրը մեր գյուղում էր ապրում: Մինչ այդ արտասահմանում էր: Ամուսինը հիվանդ էր, քիմիա էր ստանում, եկել էր ամուսնուն խնամելու: Սպանության պատճառների մասին ոչ մեկ չգիտի, իրենց գերդաստանն էլ չգիտի»,- ասաց գյուղապետը:
Ըստ նրա՝ դեպքը տեղի է ունեցել մոտ տասը օր առաջ, սպանության օրը մայրը միայնակ է եղել տանը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ