Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Բազմաթիվ հարկ վճարողներ դիմել են ՊԵԿ՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը ժամանակից շուտ իրենց հարկերը վճարելու. Ռաֆիկ Մաշադյան. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 30,2020 07:20

Պատերազմական իրավիճակը ՀՀ տնտեսվարողների վարքագիծը էականորեն փոխել է։ Բիզնեսը հոկտեմբեր ամսին իրեն շատ ավելի պարտաճանաչ է դրսեւորել, քան նախորդ ամիսներին։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

– Հաշվի առնելով, որ այս շրջանում պետությունը ֆինանսների կարիք ունի, արդյո՞ք ՊԵԿ-ը տնտեսվարողներին դիմել է նախապես հարկեր վճարելու խնդրանքով կամ հակառակ կողմից արդյո՞ք նման մեծ պատրաստակամություն կա։

– Բազմաթիվ հարկ վճարողներ դիմել են մեզ՝ հայտնելով իրենց պատրաստակամությունը ժամանակից շուտ իրենց հարկերը վճարելու հարցում։ Սա եւս հարկային կարգապահության դրսեւորումներից մեկն է։ Բայց հարկային օրենսդրությամբ նախատեսված է, որ հարկերը ժամկետից շուտ չեն կարող վճարվել։ Այսինքն, եթե հարկ վճարողները պատրաստակամ են հարկերը շուտ վճարելուն, պետք է նաեւ պատրաստակամ լինեն այդ հաշվարկները հնարավորինս շուտ ներկայացնելուն։ Իսկ դա այս ամսվա մեջ տեսանելի է եղել։

– Ռազմական դրության ժամանակ ներմուծվող եւ պետությանը տրամադրվող օժանդակությունների համար հարկային արտոնություններ սահմանվեցին։ Այս որոշումից հետո որքանո՞վ են ակտիվացել նվիրաբերման նպատակով ներմուծումները։ Եվ մինչ որոշումը այդ նպատակով ներմուծված անձանց վճարած հարկերը արդյո՞ք վերադարձվել կամ վերադարձվում են։

– Քանի որ օրենքը նոր է ընդունվել եւ կիրառելի է սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա՝ միանշանակ վերադարձվելու է։ Օրենքի ընդունմամբ ակտիվության ավելացումը թվային առումով չեմ կարող գնահատել։ Դրա վիճակագրությունը հետո կներկայացնենք, բայց չեմ կարծում, թե դա զգալի ազդեցություն կունենա։ Այն աջակցությունը, որ տրամադրվում է ՀՀ-ին դրսից հիմնականում մեր բարեկամները, սփյուռքահայերն են տալիս, որոնք չեն նայում՝ կա հարկային արտոնություն, որ օգնություն տրամադրեն, թե՝ չկա։ Պետության կողմից արդեն իսկ ընդունված օրենքը լծակ է, որպեսզի աջակցությունը հնարավորինս լինի թիրախային եւ շոշափելի։ Այսինքն՝ որեւիցե խնդիր, որեւիցե լրացուցիչ ծախս չունենան այն մարդիկ, ովքեր պատրաստ են օգնություն ցուցաբերել ՀՀ-ին։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031