Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից մոտ 25 օր անց‚ երբ ցույց տր­վեց ռազ­մա­ճա­կա­տի քար­տե­զը‚ մար­դիկ իբրև թե հան­կար­ծա­կիի ե­կան. «Իրատես»

Հոկտեմբեր 30,2020 07:00

Ա­պա­ցու­ցե­լու կա­րիք չու­նի այն միտ­քը‚ որ ցան­կա­ցած պա­տե­րազմ լուրջ կա­տա­լի­զա­տո­րի դեր է խա­ղում շատ գոր­ծըն­թաց­նե­րում‚ բա­ցա­հայ­տում է տվյալ հա­սա­րա­կու­թյան‚ ժո­ղովր­դի զար­գաց­ման ի­րա­կան մի­տում­նե­րը‚ մո­տիվ­նե­րը՝ զտե­լով հա­սա­րա­կու­թյան մա­սին պատ­կե­րա­ցում­նե­րը և ի հայտ բե­րե­լով հա­սա­րա­կու­թյան ի­րա­կան նե­րու­ժը‚ ռե­սուրս­ներն ու հե­ռան­կա­րը։ Այս ա­ռու­մով ըն­թա­ցող պա­տե­րազ­մը‚ թերևս‚ բա­ցա­ռու­թյուն չէ։ Եվ ար­դեն իսկ ան­ցած մեկ ամս­վա ըն­թաց­քում շատ բա­ներ ի հայտ են ե­կել‚ մի­մյան­ցից տա­րան­ջատ­վել են ձևա­կանն ու ի­րա­կա­նը։

Ա­ռա­ջին եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րից մե­կը‚ որ մենք կա­րող ենք ար­ձա­նագ­րել‚ հա­սա­րա­կու­թյան բա­վա­կա­նին ստ­վար զանգ­վա­ծի կոն­ֆոր­միզմն է։ Մաս­նա­վո­րա­պես‚ հա­սա­րա­կու­թյան մի մեծ հատ­ված պա­տե­րազ­մի ըն­թաց­քում դեմ չէ ինք­նա­խաբ­վե­լու‚ դեմ չէ‚ որ ի­րեն մա­տու­ցեն մի ին­ֆոր­մա­ցիա‚ ո­րը թեև շատ հե­ռու է ճշ­մար­տու­թյու­նից‚ սա­կայն իր հա­մար հա­ճե­լի է։ Հա­սա­րա­կու­թյան այդ հատ­վա­ծը ցան­կա­նում է լսել այն‚ ո­րը ի­րեն ա­ռանձ­նա­պես մեծ ան­հան­գս­տու­թյուն չի պատ­ճա­ռում և չի հա­նում ի­րեն սո­վո­րա­կան դար­ձած հար­մա­րա­վե­տու­թյան գո­տուց։ Ե­թե խա­ղաղ ժա­մա­նակ դա վե­րա­բե­րում է հա­մե­մա­տա­բար ան­շառ թե­մա­նե­րի‚ ո­րոնք ա­ռանձ­նա­պես կեն­սա­կան և ճա­կա­տագ­րա­կան հետևանք­ներ չեն ու­նե­նում‚ ա­պա պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում կա­րող են օր­հա­սա­կան լի­նել տվյալ հա­սա­րա­կու­թյան հա­մար։

Այս հա­մա­տեքս­տում դի­տար­կենք‚ թե ինչ­պես ի­րեն պա­հեց հա­սա­րա­կու­թյունն ան­ցած օ­րե­րի ըն­թաց­քում։

Հաս­կա­նա­լի է‚ որ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տե­ղե­կատ­վա­կան ո­րո­շա­կի սահ­մա­նա­փա­կում­ներ պետք է ար­վեն‚ որ­պես­զի հա­սա­րա­կու­թյու­նը չընկ­նի ա­նի­մաստ խու­ճա­պի մեջ կամ չտար­վի էյ­ֆո­րիա­յով‚ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան և մի­տում­նա­վոր մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի ազ­դե­ցու­թյա­նը չեն­թարկ­վի‚ ո­րո­շա­կի ին­ֆոր­մա­ցիա ժա­մա­նա­կից շուտ կա­մա-ա­կա­մա չբա­ցա­հայ­տի և թշ­նա­մու ջրա­ղա­ցին ջուր չլց­նի և այլն։ Ին­ֆոր­մա­ցիա­յի դո­զա­վոր­ման և թշ­նա­մու տե­ղե­կատ­վա­կան աղ­բյուր­նե­րի սահ­մա­նա­փակ­ման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ բնա­կան է։

Այլ հարց է‚ թե որ­քա­նով են տե­ղե­կատ­վա­կան հոս­քե­րը‚ չա­փա­բա­ժին­նե­րը կա­ռա­վար­վում իշ­խա­նու­թյուն­նե­րի կող­մից։ Ե­թե ին­ֆոր­մա­ցիան ճիշտ չդո­զա­վոր­վի‚ ժա­մա­նա­կին տեղ չհասց­վի‚ ո­րո­շա­կի վա­կուում կա­րող է ա­ռա­ջաց­նել‚ ին­չը հա­սա­րա­կու­թյան մի հատ­վա­ծի կա­րող է դր­դել տե­ղե­կու­թյուն­ներ հայ­թայ­թե­լու ա­մե­նա­տար­բեր աղ­բյուր­նե­րից՝ օգ­տա­գոր­ծե­լով տեխ­նո­լո­գիա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը‚ սե­փա­կան աղ­բյուր­նե­րը։ Այս­պի­սով՝ իշ­խա­նու­թյու­նը‚ հա­մա­պա­տաս­խան ին­ֆոր­մա­ցիա չտ­րա­մադ­րե­լով հան­րու­թյա­նը‚ կա­րող է բա­ցա­սա­կան ար­դյունք­ներ գրան­ցել՝ հա­սա­րա­կու­թյա­նը մղե­լով թշ­նա­մու կամ պրոք­սի թշ­նա­մու աղ­բյուր­նե­րից ին­ֆոր­մա­ցիա ստա­նա­լուն։

Պա­տե­րազ­մի ըն­թաց­քում հայ­կա­կան հա­սա­րա­կու­թյան զգա­լի մա­սը եր­կար ժա­մա­նակ հաս­կա­նում էր‚ որ ի­րեն տր­վող տե­ղե­կու­թյու­նը ոչ միշտ է ամ­բող­ջա­կան‚ սա­կայն գե­րա­դա­սում էր լի­նել կի­սա­խաբ­ված։ Ցան­կա­նում էր լսել‚ որ ա­մեն ինչ վե­րահս­կո­ղու­թյան ներ­քո է‚ և ձևաց­նում էր‚ թե հա­վա­տում է‚ որ իս­կա­պես այդ­պես է։ Մար­դիկ պա­տում են ի­րենց պատ­րանք­նե­րով‚ ո­րով­հետև ի­րենց այդ­պես հար­մար է։ Եվ ե­թե որևէ մե­կը հան­կարծ հան­դգ­նում էր կաս­կած­ներ հայտ­նել‚ ան­մի­ջա­պես պի­տա­կա­վոր­վում էր՝ մե­ղադր­վե­լով‚ թե նման կաս­կած­ներ հայտ­նե­լու ան­պա­տեհ պահ է‚ դրա ժա­մա­նա­կը չէ և այլն։

Սա­կայն Հա­յաս­տա­նը փոքր եր­կիր է. յու­րա­քան­չյուր ոք ու­նի տե­ղե­կատ­վու­թյան սե­փա­կան աղ­բյու­րը‚ և մար­դիկ հիմ­նա­կա­նում պատ­կե­րաց­նում էին‚ թե ինչ է ի­րա­կա­նում կա­տար­վում‚ որ­տե­ղով է անց­նում ռազ­մա­ճա­կա­տի գի­ծը‚ ինչ խն­դիր­ներ կան և այլն։

Եվ հե­տաքր­քիր է‚ որ մեկ ամս­վա ըն­թաց­քում գրանց­վե­ցին մի քա­նի դր­վագ­ներ‚ ո­րոնց ըն­թաց­քում կոն­ֆոր­միստ զանգ­վա­ծը հան­կարծ պայ­թեց՝ իբր զար­մա­նա­լով ի­րա­կան վի­ճա­կից։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից մոտ 25 օր անց‚ երբ ցույց տր­վեց ռազ­մա­ճա­կա­տի քար­տե­զը‚ մար­դիկ իբրև թե հան­կար­ծա­կիի ե­կան՝ տես­նե­լով ճա­կա­տում գրանց­ված ան­հա­ջո­ղու­թյուն­ներն ու թշ­նա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ ան­ցած տա­րածք­նե­րը։

Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031