«Ա1+». Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում Թել Ավիվում՝ իրենց բողոքն արտահայտելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու դեմ:
Երուսաղեմի հայ դատի հանձնախմբի ղեկավար Հարութ Բաղումյանը հայտնում է, որ Իսրայելի հայերը հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ իրենց ձայնը բարձրացնելու և բողոքն արտահայտելու ընդդեմ Իսրայելի կառավարության՝ Ադրբեջանի նման բռնատիրական երկրին զենք վաճառելու համար:
Նա նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչների աջակցությամբ հարձակվել է Արցախի վրա՝ հիշեցնելով, որ Արցախի ժողովուրդը 30 տարի առաջ իրացրել է ինքնորոշման իր իրավունքը, իսկ այսօր Ադրբեջանը փորձում է ուժով և ահաբեկիչների օգնությամբ խլել այն: