Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում կոչ են անում դադարեցնել հրթիռային հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ

Հոկտեմբեր 29,2020 22:11

ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովը կոչ է անում դադարեցնել հրթիռային հարձակումները քաղաքացիական բնակչության դեմ։

«Քաղաքացիական օբյեկտներին հրթիռային հարվածները պետք է դադարեն։ Ադրբեջանի Բարդա քաղաքի վրա հարվածը ողբերգություն է ճիշտ այնպես, ինչպես  և Լեռնային Ղարաբաղի  Ստեփանակերտ քաղաքի ծննդատան և մյուս ենթակառուցվածքների վրա հարվածները։ Կողմերը կրում են պատասխանատվություն, կողմերը խնդրի մի մասն են, և կողմերը դրա լուծման մասն են»,- ասել է հանձնաժողովի նախագահ Պիեռ Ալան Ֆրիդեզը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության մարդասիրական հետևանքները խորապես մտահոգիչ են։ «Իրավիճակը գնալով ավելի է վատանում, քանի  որ մարտական գործողությունները չեն դադարում։ Իշխանությունները երկու կողմում էլ պետք է քայլեր ձեռնարկեն՝ հակամարտության հումանիտար հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Իշխանությունները պետք է համագործակցեն համապատասխան հումանիտար կազմակերպությունների հետ»,- ասել է Պիեռ Ալան Ֆրիդեզը և հավելել, որ այդ հարցը ներառել է Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովի օրակարգում, որպեսզի Եվրոպայի խորհրդի 47 անդամ պետություններն ուշադիր հետևեն իրավիճակին։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031