Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ ներկայացուցիչ. «Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել»

Հոկտեմբեր 29,2020 22:22

«Մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են ռազմաճակատի երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ: Նախ Հարավային հատվածում, Բերձորից մինչեւ Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ, սակայն մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել: Բացի դրանից՝  Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջանների գյուղերում անտառային զանգվածի փոքր բնակավայրերի հարակից տարածքներում շարունակվել են դիվերսիոն խմբերի դեմ ընթացքող մարտական գործողությունները»,-Միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով. «Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց եւ դեպի Սղնախ գյուղի տարածքի, հարակից բլուրների եւ անտառների զանգվածներում: Դիվերսիոն խմբերը ներթափանցումն են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների ձեւ, մարտավարություն, ինչը հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ  մարտական գործողությունների նման մարտեր չեն»:

Արծրուն Հովհաննիսյանը հավելեց, որ օրվա ընթացքում շարունակվել են նաեւ Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները՝  տարբեր ուղղություններով, կիրառվել են հիմնականում  հրետանային, հրթիռային միջոցներ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031