Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է զգույշ լինել ՀՀ տարածքում ճամփորդելիս և խորհուրդ տվել չայցելել Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզեր։
Դեսպանատնից աշխատողներին, նրանց ընտանիքների անդամներին զգուշացրել են նաև չերթևեկել Տավուշի մարզի Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով՝ մինչև Վրաստանի հետ սահման։
Խորհուրդ են տվել նաև չայցելել Գեղարքունիքի մարզի Սևանա լճից արևելք, հարավ ու M10 մայրուղուց արևելք ընկած հատվածները։
ԱՄՆ դեսպանատունն արդեն իր քաղաքացիներին զգուշացնում է խուսափել Լեռնային Ղարաբաղ այցելություններից։