Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսից բանկերն էլ են տուժել. Որ բանկը որքան պակաս հարկ է վճարել

Հոկտեմբեր 29,2020 19:30

Կորոնավիրուսի հետեւանքով այս տարի Հայաստանի բանկային համակարգը որոշակի վնասներ կրեց, ինչն անդրադարձավ բանկերի վճարած հարկերի վրա: Այս մասին փաստում է 1000 խոշոր հարկատուների ցանկի վերլուծությունը:

Մի շարք բանկեր, որոնք ստիպված էին վարկային արձակուրդներ տրամադրել քաղաքացիներին, նաեւ գործարքները սահմանափակել, այս տարի ավելի քիչ հարկ են վճարել, քան նախորդ տարի:

Պետական եկամուտների կոմիտեն օրերս հրապարակեց 1000 խոշոր հարկատուների ցանկը: Չնայած կան բանկեր, որոնք այս տարվա ցանկում դիրքերը բարելավել են, սակայն, հիմնականում թե՛ դիրքերն են զիջել թե՛ վճարած հարկերը պակասեցրել:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հարկատուների ցանկի 22-րդ տեղում  «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ» բանկն է, որը պետբյուջե է վճարել 4 միլիարդ 343 միլիոն 621 հազար դրամ հարկ: 2019-ի նուն ժամանակահատվածում այս բանկի վճարած հարկերն ավելի շատ են եղել՝   5,364,133 դրամ՝ գտնվելով 20-րդ տեղում: Ակբայի վճարած հարկերը պակասել են գրեթե մեկ միլիարդ դրամով:

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ն էլ ցանկում 9 հորիզոնականով իջել է՝ այս տարվա ինն ամիսներին վճարելով  4,228,918  դրամ՝ նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի վճարած 6,664,768 դրամի փոխարեն: «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ»-ն այս տարվա ցանկի 24-րդ տեղում է: «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը, սակայն հակառակ արդյունքն է արձանագրել՝ նախորդ տարվա ցանկի  60-րդ տեղից այս տարի հայտնվելով  29-րդ տեղում: Այս բանկի վճարած հարկերը այս տարվա հունվար-սեպտեմբերին նույնպես ավելի են՝  3,696,036 դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը վճարել է 2,280,294 դրամ:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը ցանկի 32-րդ տեղում  է: Բանկը պետբյուջե է վճարել 3,552,407 դրամ հարկ: «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ը 2019 թվականին 33-րդ տեղում է եղել՝ վճարելով 3,912,183 դրամ, այսինքն՝ մոտ 360 միլիոն դրամով պակաս:

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ»-ն այս տարի, նախորդի համեմատությամբ, երկու հորիզոնականով դիրքերը բարելավել է՝  2019-ի ցանկի 39-րդ տեղից բարձրանալով 37-րդ հորիզոնական, սակայն ավելի պակաս հարկ է վճարել: Եթե նախորդ տարի այս բանկի վճարած հարկերը կազմել են   3,452,524  դրամ, այս տարի՝ 3,164,755  դրամ:

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-ն այս տարի ցանկի 41-րդ տեղում է: Թե՛ նախորդ թե՛ այս տարի բանկը գրեթե նույնքան հարկ է վճարել: 2019-ին՝  2,901,593 2020-ին՝ 2,998,918 դրամ: «ԻՆԵԿՈԲԱՆԿ»-ն այս տարի ցանկի 48-րդ տեղում է՝ իր վճարած  2,541,645 դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս բանկը գտնվելով 36-րդ հորիզոնականում, վճարել է  3,792,887 դրամ հարկ, այսինքն՝ մեկ միլիարդից էլ ավելի հարկ:

«ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ը եւս այս տարի ցանկում դիրքերը բարելավել է՝ նախորդ տարվա  67-ից բարձրանալով 52-րդ հորիզոնական, վճարած հարկերն էլ այս տարի ավելի են: Նախորդ տարի «ՅՈՒՆԻԲԱՆԿ»-ը պետբյուջե է վճարել 2,138,815 դրամ հարկ այս տարի՝ 2,274,370 դրամ:
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ն այս տարի նույնպես նվազ հարկ է վճարել. գտնվելով ցանկի 56-րդ տեղում՝ այս բանկը հունվար—սեպտեմբեր ամիսներին վճարել է  2,230,593 դրամ հարկ՝ նախորդ տարվա 2,512,037 դրամի փոխարեն:

«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» հարկատուների ցանկի 59-րդ տեղում է: Այս տարի ՎՏԲ-ն մոտ 600 միլիոն դրամով ավել հարկ է վճարել: Նախորդ տարի՝ գտնվելով  95-րդ տեղում, բանկի վճարած հարկերը կազմել են 1,551,902 դրամ, այս տարի՝ 2,145,033 դրամ:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը այս տարվա ցանկում դիրքերը բարելավել է՝ անցյալ տարվա  81-րդ տեղից բարձրանալով 79-րդ հորիզոնական՝ չնայած որ ավելի պակաս հարկ է վճարել: Բանկի վճարած հարկերը 2019-ին կազմել են  1,882,951 դրամ, այս տարի՝ 1,660,089 դրամ:

Այս տարի հարկատուների ցանկում «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ն է 19 հորիզոնականով առաջ եկել՝ նախորդ տարվա 110-րդ տեղից հայտնվելով հարկատուների ցանկի 91-րդ տեղում: Վճարած հարկերը նույնպես ավելի են: Նախորդ տարի «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ը վճարել է  1,283,649 դրամ, այս տարի՝ 1,491,192 դրամ:

«ԱյԴի Բանկ»-ը ցանկի 134-րդ տեղում է: Վճարել է 964,961 դրամ հարկ: Նախորդ տարի «ԱյԴի Բանկը» լինելով ցանկի 124-րդ տեղում, ավելի շատ հարկ է վճարել՝ 1,077,464 դրամ:

«ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ»-ի այս տարվա վճարած հարկերը կազմել են  561,213 դրամ: Այս տարի բանկը հարկատուների ցանկի 224-րդ տեղում է,  նախորդ տարի՝ 164-րդ տեղում էր՝ վճարելով 787,264 դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031