Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք խոսել ենք 5, հետագայում ևս 2 շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու մասին». Պուտինը՝ ԼՂ-ի խնդրի մասին

Հոկտեմբեր 29,2020 19:05

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պարզ լուծում չունի, քանի որ այս հարցում ամեն մեկն իր ճիշտն ունի։ Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «ՎՏԲ կապիտալ» ֆորումի ժամանակ։

«Յուրաքանչյուրն իր ճիշտն ունի, այստեղ չկան պարզ լուծումներ, քանի որ հանգույցը դժվար է քանդել»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ լուծումը պետք է լինի այն, որ Հայաստանի ու  Ադրբեջանի շահերի միջև բալանս գտնվի։

«Մենք ի սկզբանե համարել ենք և մեր դիրքորոշումը բացարձակապես բաց է, մենք խոսել ենք հինգ և հետագայում ևս երկու շրջանների՝ Ադրբեջանին փոխանցելու հնարավորության մասին՝  Ղարաբաղի որոշակի կարգավիճակի դիմաց։ Երկարաժամկետ կարգավորումն այն է, որ շահերի այնպիսի բալանս գտնենք, որը կբավարարի երկու կողմին էլ՝ ինչպես  ադրբեջանցի ժողովրդին, որին մենք հարգում ենք,  այնպես էլ հայ ժողովրդին»,- ասել  է ՌԴ ղեկավարը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031