Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող Արամը զենք առնի զինվորներին». Գերմանիայում ապրող երեխան իր խնայատուփը բացել էր ու ողջ գումարն ուղարկել՝ ոգեւորվելով Արտաշատի 1-ին դպրոցի երեխաների քայլից

Հոկտեմբեր 29,2020 18:03

Արտաշատի 1-ին դպրոցի երեխաները սեփական նախաձեռնությամբ իրենց դպրոցի մոտ նախաձեռնել են շշերի հավաք՝ Արցախում կռվող զինվորների համար: Ամեն օր ժամը 13-19-ը քաղաքացիները տանն ունեցած-չունեցած շշերը, ապակե տարաները բերում են երեխաներին: Նրանք էլ շշերը հանձնում են Շահումյան գյուղի պահածոների գործարանին ու գումարը փոխանցում հիմնադրամի հաշվեհամարին:

Արդեն մոտ 15 օր է՝ երեխաները շիշ հավաքելով ու հանձնելով՝ բանակի համար հավաքել են 524 հազար դրամ՝ այսօրվա «եկամուտը» դեռ չհաշված:

Արտաշատցիները, տեսնելով քաղաքապետարանի կայքում երեխաների նվիրական գործի մասին անդրադարձը, շատ ոգեւորված մասնակցում են շշահավաքին: Ավելին՝ տղաներից Արամի քեռին տրամադրում է երեխաներին իր մեքենան՝ շշերի տեղափոխման համար: Իսկ շշի արժեքը հաշվում են բարձր գներով՝ 40 դրամ՝ գարեջրի շշի համար, ջարդոնի համար մի փոքր ավելի ցածր:

Երեխաները՝ մոտ 10 տղաներով հերթափոխով դպրոցի բակում մեծ ակտիվությամբ աշխատում են: Իսկ երեկվանից նոր «ակցիա» են նախաձեռնել. կիլոգրամով կոնֆետներ են գնում՝ «Մարս», «Սնիկերս» ու հատով խորհրդանշական գներով վաճառում:

Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ երեխաներից մեկի մայրը պատմեց, որ նույնիսկ Գերմանիայում ապրող մի երեխա, որը երբեւէ Հայաստանում չի եղել, տեղեկանալով իր հասակակիցների այս օրինակելի նախաձեռնության մասին, 200 եվրո իր կողմից է ուղարկել. «Իր խնայատուփը՝ կասսը բացել էր ու ողջ գումարն ուղարկել տղաներից մեկին՝ ասելով՝ թող Արամը զենք առնի, ուղարկի զինվորներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031