ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա չիմացաք՝ Ադրբեջանի «Միլլի Մեջլիսի» պատգամավոր Թուրալ Գանջալիևը ադրբեջանական կողմից ագրեսիայի սանձազերծումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին, հանրային հրավեր է կազմում ֆեյսբուքում՝ հրավիրելով ադրբեջանցիներին հոկտեմբերի 18-ին հանրահավաք անել Ստեփանակերտում:
Այս զավեշտը մի կողմից ակնհայտ է դարձնում ադրբեջանական ռազմական ծրագրերի ձախողումը, մյուս կողմից՝ ցույց տալիս, որ ադրբեջանցիները շարունակում են ապրել երևակայական աշխարհում՝ հեռու իրականությունից և տարված իրենց իսկ քարոզչությամբ:
Հրավերում նշվում է՝ «մուտքն ազատ է»: Այդ առիթով նշեմ, որ ինչպես ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն է նշել՝ «բարի գալուստ դժոխք»:
Այստեղ ադրբեջանական ագրեսիային և հայերի բնաջնջման փորձին մեր պատասխանը՝ պատժիչ և դաժան է:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»:
Կարդացեք նաև