Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և անդրադարձել Ֆրանսիայում թուրքերի կողմից հակահայկական ցույցերին։
«Թուրքերը Վիենում հարձակվում են ոստիկանների վրա եւ ուզում են վտարել հայերին, ինչպես 1915 թվականին։ Մինչեւ ե՞րբ է Ֆրանսիան չեզոք մնալու, մինչեւ ե՞րբ ենք մենք աչք փակելու թուրքական էքսպանսիոնիզմի վրա։ Ինչու՞ պետք է սպասենք և խիստ պատժամիջոցներ չկիրառենք Թուրքիայի դեմ»,- գրել է Բուայեն։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ