Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոն առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում են կառավարությանը՝
-Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց
-Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա
-Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար»:
Կարդացեք նաև