«Ազատություն». Մեծ Բրիտանիայում գործող «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի» տվյալներով` Լեռնային Ղարաբաղում զոհված ևս 25 սիրիացի զինյալների մարմինները նախօրեին վերադարձվել են հայրենիք՝ հուղարկավորելու։ Դրանք Սիրիա են հասցվել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Հուր-Քիլիս անցակետով։
Կենտրոնի փորձագետների տվյալներով` վերջին մի քանի ժամերին հաստատվել են Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին մասնակցող ևս 29 վարձկանների մահվան մասին տեղեկությունները։ «Այսպիսով՝ սեպտեմբերի վերջից Ղարաբաղում զոհված սիրիացի վարձկանների ընդհանուր թիվը հասել է 217-ի», – հաղորդում է «Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը»։
Գեւորգ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ