Ֆրանսիայում մեկ օրում միանգամից երկու հարձակում է տեղի ունեցել։
Նիցցայում տղամարդը դանակով հարձակվել է Նոտր Դամի եկեղեցու մոտ հավաքված մարդկանց վրա։ Զոհվել է երեք հոգի, կան վիրավորներ։ Կանանցից մեկին գլխատել են։ Քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի խոսքով՝ հարձակվող տղամարդը բացականչել է «Ալլահու աքբար», ինչը վկայում է ահաբեկչության մասին։
Նույն օրը Ավինյոնում տղամարդը փորձել է դանակահարել ոստիկանների, որոնք կրակ են բացել նրա ուղղությամբ և չեզոքացրել։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Փարիզում գլխատել էին ուսուցչին, որը դասի ժամանակ աշակերտներին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներ էր ցուցադրել։
Կարդացեք նաև
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կատարվածն ահաբեկչություն էր որակել և անջատողականության դեմ պայքար հայտարարել երկրում, ինչը սրել էր հարաբերությունները Փարիզի և Անկարայի միջեւ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ