Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանը Մոսկվայում ներկայացրել է Ղարաբաղի խնդրի լուծման իր պլանի մանրամասները

Հոկտեմբեր 29,2020 14:33

Իրանը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախաձեռնությամբ, որտեղ առաջատար դերը կստանձնեն տարածաշրջանի երկրները։ Այս մասին Մոսկվա ժամանելուց հետո հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին։

«Մենք պատասխանատվություն ենք վերցնում և կարող ենք օգնել լուծել խնդիրը։ Իրանի առաջարկած սկզբունքի կարևոր առանձնահատկությունը տարածաշրջանային մոտեցումն է և դրա ռեալիզմը»,- ասել է դիվանագետը։

Փոխնախարարի խոսքով՝ իրենք առաջարկում են ճգնաժամի լուծման տարածաշրջանային մոտեցում՝ տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությամբ, որոնք առանցքային դեր են խաղում, իսկ Ռուսաստանը տարածաշրջանում կարևոր երկրներից է։

«Իրանի պլանը առաջին փուլում նախատեսում է երկրների կողմից պահպանել որոշ սկզբունքներ, օրինակ, վերջ դնել օկուպացիային, հարգել տարածքային ամբողջականությունը, հարգել ինքնիշխանության և սահմանների անխախտելիության սկզբունքը, հումանիտար իրավունքներն ու փոքրամասնությունների իրավունքները, թույլ չտալ քաղաքացիական բնակչության և օբյեկտների վրա հարձակումները»,- ասել է Արաղչին։

Նա նաև հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել իր անկարողությունն ու անարդյունավետությունը ղարաբաղյան խնդրի լուծման հարցում։ «Արդեն 30 տարի է՝ Մինսկի խումբը ձևավորված է, սակայն չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծում գտնել»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031