Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի բժշկական կենտրոնում արցախցի երեխա է ծնվել

Հոկտեմբեր 29,2020 14:11

Դիլիջանի հիվանդանոցում ծնված արցախցի երեխային Անգել կոչեցին։

Aravot.am – ի հետ զրույցում Դիլիջան բժշկական կենտրոնի մանկաբույժ Նաիրա Շաղբացյանը նշեց, որ ծննդաբերությունը կեսարյան տարբերակով է տեղի ունեցել և երեխան էլ, մայրն էլ առողջ են. «Երեխան առողջ երեխա է, և մենք մեծ հոգատարությամբ բոլոր անհրաժեշտ բժշկական խնամքը տրամադրում ենք։ Իհարկե, Դիլիջանի համայնքապետարանը նույնպես այցելել է նորածնին ու մորը տեսնելու, ինչպես նաև տրամադրել են առաջին անհրաժեշտության խնամքի պարագաներ»։

Մեզ հետ զրույցում նորածնի մայրը՝ Հասմիկը նշեց, որ երեխայի անունը ամուսնու հետ որոշել են Անգել դնել. «Ամուսինս հիմա ռազմաճակատում պատերազմի մեջ է, խոսել ենք ու շատ ուրախացավ երեխայի ծնվելու լուրից»։

Բացի նորածնից՝ Հասմիկը ունի վեց տարեկան տղա, սակայն իրենց օգնող միակ մարդը հիվանդ մայրն է. «Մայրս պարբերաբար Երևան է գնում քաղցկեղի դեմ բուժման կուրսը ստանալու համար։ Ես մորիցս բացի ոչ մի օգնող չունեմ ու հիվանդանոցից դուրս գրվելուց հետո համարյա ամեն ինչի կարիք էլ ունենալու ենք»։

Նրա խոսքով՝ նրանք, ովքեր իրենց ծանոթ են և կարող էին օգնել երեխայի խնամքի հարցում, Երևանում են. «Մենք Երևանում չկարողացանք մնալ, որովհետև ասեցին՝ տեղ չկա, բայց Երևանում գոնե ծանոթներ կան ու մայրս էլ Երևանում է բուժում ստանում, անընդհատ գնում գալիս է։ Մեզ համար ավելի հեշտ կլիներ, որ Երևանում ապրեինք»։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031