«Ինձ ավելի շատ մտահոգում են մեր «ներքին բայրաքթարները» (համեմատությունը՝ թուրքական «Bayraktar» տեսակի ԱԹՍ-ների հետ.-խմբ.), որովհետեւ նկատեցիք, որ այսօր էլ մեկ «բայրաքթար» ինտելեկտուալ զինվորական կառույցների շնորհիվ է «իջեցվել»: Սա երկրորդն է, եւ էլի կլինեն, բայց ես տեսնում եմ, որ ներքին կյանքում այս զարգացումներին հնչեղություն տված գործընթացներ են գեներացվում: Խոսքս վերաբերում է Վազգեն Մանուկյանի կոչին եւ նրան միացած «կենդանի բայրաքթարներին», որոնք այս պահին շատ ավելի վտանգավոր են, որովհետեւ գետնի վրա են գործում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Եթե օդում մենք ունենք հաջողություններ եւ դրանք շատ թանկ սարքավորումներ են, կարծում եմ՝ շատ էժան Սուրաթ Հուսեյնովի գործողությունների գայթակղությունը դեռ թարմ է մնացել շատերի հիշողության մեջ: Բայց շատ վտանգավոր է, երբ այդ առաջարկը Վազգեն Մանուկյանի կողմից արվեց հոկտեմբերի 27-ին: Հասկացա, որ 27-ը հոկտեմբերի մոգական սեւ ամպ է, որն իր շուրջն է հավաքում այն ուժերին, որոնք չեն հանգստանում իրենց մերժված լինելու հանգամանքից»,-հավելեց Անդրանիկ Քոչարյանը:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ