Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ժնևում հետաձգվել է․ այն կկայանա հոկտեմբերի 30-ին՝ ուրբաթ օրը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Այսօր պլանավորված խորհրդակցություններին պետք է մասնակցեին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները։
«Հինգշաբթի պլանավորված հանդիպումը տեղափոխվել է ուրբաթ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ