«Ազատություն». Ժողովրդավարական շրջանի Ուրուգվայի բոլոր նախկին նախագահները համատեղ հայտարարություն են հրապարակել Արցախում պատերազմի վերաբերյալ:
«Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի հաստատվի անհապաղ հրադադար և վերսկսվեն բանակցությունները՝ ուղղված խաղաղության հասնելուն, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը», – ասված է Խուլիո Մարիա Սանգինետիի, Լուիս Ալբերտո Լակաժե Էռերայի, Տաբարե Վասկեսի և Խոսե Մուխիկայի հայտարարությունում:
Դիեգո Կարամանուկյան