Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն». Տարոն Սիմոնյան

Հոկտեմբեր 29,2020 13:06

«Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է, եւ այդ թվում քաղաքացիական բնակչության թիրախավորումը պայմանավորված է հայատյացությամբ, Արցախի տարածքում էթնիկ զտումներով: Հիմա դա տեղափոխվում է միջազգային հարթակներ՝ այդ թվում Ֆրանսիայի միջադեպի օրինակով: Այդ երկրում տեղի ունեցող հակահայկական ցույցերը դրա դրսեւորումն են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ֆրանսիայում թուրքերի կողմից հայերի վրա հարձակմանը եւ դրան հաջորդած՝ թուրքերի հակահայկական ցույցերին, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ կա սրա դեմ պայքարի իրավական լծակ. «Խտրականության բոլոր ձեւերի արգելքի վերաբերյալ կոնվենցիան պետություններին կոչ անում զերծ մնալ էթնիկ եւ ռասսայական ծագմամբ պայմանավորված խտրականություններից, եւ այդ կոնվենցիայի շրջանակում կա Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն: Այդ կոնվենցիայով Ադրբեջանն ընդունել է արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը, եւ մենք հնարավորություն ունենք դատական գործընթաց սկսելու: Հույս ունեմ, որ ՀՀ-ն այդ գործիքը կօգտագործի եւ Ադրբեջանի դեմ դատական հայց կսկսի՝ հենց հայատյացությամբ պայմանավորված այս ամենը կազմակերպելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031