Փարեն Արքեպիսկոպոս Ավետիքյանը մեզ նվիրաբերել է 38,093,200 դրամ գումար ($77,740): Ոմանք կմտածեն թե ինչով է պայմանավորված այս «խառը» թիվը:
Սրբազանը տարիներ առաջ ԱՄՆ-ում ստեղծել էր անձեռնմխելի կապիտալով հիմնադրամ (Endowment Fund), որի եկամուտներն ամեն տարի ուղղում էր Հայաստանում որևէ բարեգործական ծրագրի:
Այս տարի նա որոշեց Հիմնադրամի ողջ հասույթն ուղղել մեր զոհված և հաշմանդամ դարձած հերոսների ընտանիիքների ցավի, վշտի ու վերքերի ամոքմանը:
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Սրբազանին ու վերահաստատում, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին, ազգային եկեղեցի է, որը դարեր շարունակ կանգնած է եղել հայկական պետականության, ժողովրդի ու բանակի կողքին` ինչպես իր աղոթքով, այնպես էլ նյութական, բարոյական և ֆիզիկական աջակցությամբ:
Կարդացեք նաև
Հաղթանակը մերն է:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ