Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զգույշ եղեք եւ մի տրվեք թուրք-ադրբեջանական որեւէ սադրանքի». Մարուքյանի կոչը սփյուռքահայերին

Հոկտեմբեր 29,2020 12:26

Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կոչով դիմեց արտերկրում բնակվող հայրենակիցներին: «Եղեք հնարավորինս զգույշ եւ մի տրվեք թուրք-ադրբեջանական որեւէ սադրանքի»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ֆրանսահայերի խաղաղ ցույցի ժամանակ երիտասարդներից մեկը մուրճի հարված էր ստացել իրենց վրա հարձակված թուրքերից մեկի կողմից:

«Այդ հարձակումից հետո երեկոյան Ֆրանսիայի մի քանի խոշոր քաղաքներում թուրքերը ցույցեր են արել՝ վանկարկելով «ո՞ւր եք, հայեր»…սա կարող է բերել բախումների խաղաղ կենցաղավարության վայրերում: Չի կարելի կոնֆլիկտը ռազմադաշտից դեպի այլ վայրեր փոխադրել: Մեր հայրենակիցներին կոչ եմ անում զգույշ լինել եւ ձեռնպահ մնալ որեւէ գործողություններից, որոնք կարող են բերել բախումների: Կապ չունի, թե որ երկրում»,-նշեց Էդմոն Մարուքյանը:

«Սա վտանգավոր է եւ սա տեսել ենք նաեւ հուլիսյան դեպքերից հետո»,-հավելեց պատգամավորը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031