Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ

Հոկտեմբեր 29,2020 12:22

2020թ․ հոկտեմբերի 29-ին հաջողությամբ փակվեց «ԹԻՄ» ՍՊԸ- ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը։

Շուրջ կես տարի տևած լարված աշխատանքի շնորհիվ կողմերին հաջողվեց այս բարդ ժամանակահատվածում կնքել գործարքը։
Ինչպես նշեց Հայկ Եսայանը գործարքի կնքումից անմիջապես հետո․ «Մենք «Թիմ» ՍՊԸ-ում մեր անձնական պատասխանատվություն ենք զգում օգնելու մեր երկրին այս դժվարին ժամանակահատվածում:

«Թիմ» ՍՊԸ և «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներից կազմավորված մեր նոր և մեծ ընտանիքում յուրաքանչյուր աշխատակից, համոզված եմ, ջանք չի խնայի աշխատելու և ստեղծելու հայկական տեխնոլոգիական հրաշք ի նպաստ հայրենիքի»։

«Թիմ Տելեկոմ Արմենիա» մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031