«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր, Ռուսաստանում հայ գործարարների միության նախագահ Սամվել Կարապետյանը կվերանորոգի Ստեփանակերտի ծննդատան շենքը, որը նախօրեին վնասվել էր ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Այս մասին հայտարարել է Կարապետյանն ինքը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ մենք Ստեփանակերտում անպայման կկառուցենք նոր, ժամանակակից ծննդատուն։ Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- ասել է Սամվել Կարապետյանը։
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ