Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. Երևակայությամբ ծնված ցանկացած գրառում կամ վերլուծություն կարող է իր բացասական հետևանքը թողնել ռազմաճակատում տիրող զարգացումների վրա

Հոկտեմբեր 29,2020 11:41

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «…Պատերազմը ռոմանտիկա չէ…»,- այս խոսքերի հեղինակը Հայոց բանակի գեներալ-լեյտենանտի ուսադիրներ կրած և աշխարհի տարբեր անկյուններում երեք պատերազմ տեսած երջանկահիշատակ Անատոլի Զինևիչն է:

Հիշելուս պատճառն այսօրվա Արցախյան իրականությունն է…

Իրականություն, որը ճշմարիտ ներկայացնելու համար, խրամատի մասին չեմ խոսում, առնվազն պետք է լինել գոնե Ստեփանակերտում… Հակառակ դեպքում ցանկացած գրվածք պատերազմի և նրա հերոսների մասին լինելու է ռոմանտիկայի ժանրից:

Իսկ այդպիսի «ռոմանտիկների», ցավոք, այս օրերի ընթացքում, կարծես թե հաճախ եմ հանդիպում սոցցանցերում… Հորդորս այդ գրառումների հեղինակներին (հատկապես արական սեռի)՝ երկնքից իջեք երկիր և ապրեք իրական պատերազմի օրենքներով ու փորձեք ոչ թե մարտադաշտից հարյուրավոր կիլոմետրերով հեռու ձեր գրասենյակների պատուհաններից, այլ Հայրենիքը պահող զինվորի կամ աշխարհազորայինի դիտակետից նայել պատերազմի աչքերին:

Հիշեք, երևակայությամբ ծնված ցանկացած գրառում կամ վերլուծություն, անգամ եթե դա արվում է «ազնիվ» մղումներով, կարող է իր բացասական հետևանքը թողնել ռազմաճակատում տիրող զարգացումների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031