Լրահոս
Օրվա լրահոսը

«Դժվարություններ տեսնում եմ, բայց անակնկալներ չեն լինի». Առևտրաարդյունաբերական պալատը փորձում է նոր շուկաներ գտնել. «Ժամանակ»

Հոկտեմբեր 29,2020 10:50

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կարծում է, որ երկու ամիս բավարար ժամանակ է, որպեսզի գործարարները կարողանան գումարներ փոխանցել, պայմանագրեր կնքել այլ շուկաների հետ ու սկսեն թուրքական ապրանքին փոխարինող այլ ապրանքներ ներկրել այլ շուկաներից։

«Որոշակի ապրանքատեսակների մասով կարող են լինել չնչին թանկացումներ, կամ ապրանքների պակաս, բայց մեր շուկան շատ ճկուն է աշխատում, թուրքական ապրանքներն էլ մեր սպառողական շուկայում շատ մեծ սեգմենտ չեն զբաղեցնում։ Հավասարապես մրցակցել են իրանական, չինական, եվրոպական, ԵԱՏՄ շուկայի ապրաքնների հետ։ Այնպես որ, ես որոշակի դժվարություններ տեսնում եմ, բայց անակնկալներ չեն լինի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը:

Երևանի առևտրաարդյունաբերական պալատն այս օրերին գործատուների հետ ակտիվ աշխատում է և համատեղ ջանքերով փորձում են նոր շուկաներ գտնել։ Պալատի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ մինչ նոր շուկաներ գտնելը հարկավոր է, որ խոչընդոտներ չստեղծվեն արդեն իսկ ներկրված ապրանքի իրացման հետ կապված, քանի որ գործարարները դրա վրա գումար են ծախսել, հարկեր են վճարել։ Բացի դրանից՝ հարկավոր է նաև հստակ տարբերակում մտցնել թուրքական ապրանք, թուրքական հումք և թուրքական ծառայության միջև։ «Մոտակա օրերին մենք բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպումներ կունենանք, նրանք կասեն, թե ինչ խնդիրներ ունեն, ինչով են զբաղվել։ Եթե, օրինակի համար, այդ բիզնեսը զբաղված է շոր ու կոշիկի վաճառքով, ապա փորձենք իր համար գտնել շոր ու կոշիկի նոր բիզնես դրսում, օրինակ, Չինաստանում, և ուղղորդենք այդ գործարարին այնտեղ։ Կարող է նաև չարտերային չվերթ կազմակերպել, մերոնք գնան մեծածախ գնումներ իրականացնեն, բերեն ու վաճառեն։ Շատ բարդ է հումքի խնդիրը, ով որ արտադրություն ունի և հումք է ներկրում։ Դա բավական մեծ մաս է՝ 250-300 միլիոն դոլարի սահմաններում։ Պալատը հիմա ուզում է դա հասկանալ, թե դրա մեջ ինչ կոմպոնենտներ են մտնում և ինչ առաջարկի բիզնեսին, քանի որ մենք դեռ չգիտենք՝ մեզ ինչ քանակի, ինչ կարգի ապրանք է պետք ու լոգիստիկան ոնց է լինելու, քանի որ կարող ենք շատ լավ ապրանք գտնել, բայց գնի խնդիր լինի։ Գին-որակ խնդիրն է։ Բայց մենք առաջիկա օրերին կունենանք այդ ցուցակը, թե հայերը ինչ են ներմուծել Թուրքիայից ու կփորձենք այլ երկրներում նույն ապրանքից գտնել ու ներկայացնել մեր գործարարներին»,- ասաց Ալեքսանյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031