Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի վարքագիծը խոսում է նաև Ժնևի հանդիպումից առաջ Անկարայի և Բաքվի մոտ քաղաքական պլանների լիակատար անհաջողության մասին և բարոյալքվածության մասին. «Ժամանակ»

Հոկտեմբեր 29,2020 10:08

Այն, որ Բաքուն Ժնևի հանդիպումից առաջ գնում է այդպիսի քայլի՝ իրեն փաստացի դնելով միջնորդների քննադատությանն արժանանալու ռիսկի առաջ, վկայում է, որ քաղաքական պրոցեսի նախնական միտումները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն Բաքվի համար:

Իհարկե, դա նկատելի էր դեռևս ԱՄՆ-ում պետքարտուղար Պոմպեոյի և նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Օ’Բրայենի հետ Բայրամովի հանդիպումներից: Զուգահեռ՝ հոկտեմբերի 29-ի բանակցությունից առաջ Պուտինին «սեպարատ» առաջարկ է արել Էրդողանն ու մերժվել, միաժամանակ նաև Իրանն է դիվանագիտական նախաձեռնություն սկսել, որի մանրամասներ հայտնի չեն, սակայն ընդհանուր տրամաբանության վերաբերյալ հնարավոր է դատել այն հանգամանքից, որ Իրանն այդ նախաձեռնությունը սկսել է Ադրբեջանի և Նախիջևանի հետ սահմաններին ռազմական հարձակողական ուժի կուտակումով: Այլ կերպ ասած, դա վկայում է, որ Իրանը Բաքվի հետ սկսում է լուրջ խոսակցություն: Ահա այս պայմաններում, Ստեփանակերտի ծննդատանն ու քաղաքային հիվանդանոցին հասցված հարվածը խոսում է ոչ միայն թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հիբրիդի մարդկային նկարագրի իսպառ բացակայության մասին՝ դա նորություն էլ չէ, այլ նաև հոկտեմբերի 29-ի հանդիպումից առաջ Անկարայի և Բաքվի մոտ քաղաքական պլանների լիակատար անհաջողության և բարոյալքվածության մասին:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031